Քաղաքականություն

Ստեփանակերտը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից միջազգային հանրության դիրքորոշման հնչեցում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից միջազգային հանրության դիրքորոշման հնչեցում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։«Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։ Այն, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է։ Բացի այդ, սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ»,- նշեց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում