«Ժամանակի միջով» կինոնկարում ներկայացված են մի ընտանիքի կանանց կենսապատումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերակտիվ գործունեություն ծավալող տեսողական արվեստների մասնագետ Բեգո Մ. Սանտյագոյի կարճամետրաժ «Ժամանակի միջով» կինոնկարում ներկայացված է նրա ընտանիքի ավելի քան հարյուր տարվա պատմությունը: Ժապավենն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Պատմության վերնագիրն իրականում ավելի բարդ է ու ընդգրկուն, քան երևում է: Եթե փորձենք թարգմանել, կստացվի «ժամանակի ու տարածության միջով»: Կինոնկարը ստեղծել եմ մեկ ամսվա ընթացքում, և այն մի մեծ նախագծի մաս է կազմում: Ֆիլմի նպատակը կանանց խնդիրները բարձրաձայնելն է: Կարող եմ ասել, որ ինչ-որ չափով այն ֆեմինիստական ժապավեն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բեգո Մ. Սանտյագոն:

Նա շեշտեց, որ իր ընտանիքի պատմությունն է ներկայացրել ֆիլմում և արել է ամեն բան, որպեսզի կինոնկարը հասկանալի լինի ոչ միայն իր երկրում, այլև ողջ աշխարհում:

«Աշխատել եմ լույսի հետ, օգտագործել եմ տարբեր լուսանկարներ, և ֆիլմը բավականին թվային է ստացվել»,-եզրափակեց նա:

Ազգակից կանանց հինգ սերնդի լուսանկարների հիման վրա Բեգո Մ. Սանտյագոն ներկայացնում է իր ընտանիքի ավելի քան հարյուր տարվա պատմությունը: Սա այդ կանանցից յուրաքանչյուրի կենսապատումն է: Ընտանեկան ալբոմը, որն ընդգրկում է ոչ միայն անձնական պատմություններ, այլև վերջին հարյուր տարվա բնակության վայրի փոփոխությունները, լուսանկարչական պատկերներից վերածվում է կինոնկարի:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան