«Անթեղ» կինոնկարն անդրադարձ է խճճված ընտանեկան հարաբերություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինն ավարտած թուրք ռեժիսոր Զեքի Դիմիրքուբուզի 11-րդ՝ «Անթեղ» ժապավենը պատմում է կնոջ և տղամարդու առաջ ծառացած խնդիրների մասին: Այն բազմաթիվ մրցանակների է արժանացել և ցուցադրվել Վիեննայում, Կաննում, Ամստերդամում: Ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին: Կինոնկարի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Կինոժապավենը մարդկային բնության, մարդու մութ կողմերի մասին է: Ընդգծեմ, որ բոլոր ֆիլմերում էլ անդրադառնում եմ այդ թեմաներին: Կան երեք կերպարներ ֆիլմում, որոնք հակահերոսներ են, և իմ բոլոր կինոնկարները հակահերոսական են, քանի որ ես չեմ հավատում հերոսների գոյությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դիմիրքուբուզը:

Նա շեշտեց, որ իրականում ժապավեններ է ստեղծում մարդկային հարաբերությունների, մարդու էության մասին ու չի անդրադառնում հասարակական-սոցիալական խնդիրներին. չի մտածում, թե հանրությունն ինչպես կընկալի դրանք:

Նա կարծում է, որ ֆիլմերը պետք է ազատ լինեն գաղափարախոսությունից ու քարոզից, որը վառ է արտահայտվում սոցիալական, քաղաքական, հասարակական կինոնկարներում:

Երբ Ջեմալին ձերբակալում են Ռումինիայում, նրա կինը՝ Էմինեն, մենակ է մնում իր երեխայի հետ, որին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Էմինեն աշխատանքի է ընդունվում կարի արհեստանոցում, որտեղ հանդիպում է Զիյային` ամուսնու նախկին գործատուին: Զիյան չի կարողանում անտարբեր մնալ` իմանալով, թե ինչ զրկանքների մեջ է այն կինը, որին ինքը ժամանակին համակրում էր: Ամիսներ անց տուն վերադառնալով` Ջեմալը տեսնում է, որ կինն աշխատանք ունի, իսկ երեխան առողջ է:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում