Լեհական կինոյի օրը մեկնարկեց Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմը պատմում է հայտնի լեհ նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին: Կինոնկարը ցուցադրվեց հուլիսի 10-ին Լեհական կինոյի օրվա շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» փառատոնն աշխարհում ամենասպասված և սիրված տոներից է, որի կողքին կանգնած է մեր դեսպանությունը: Լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդան կյանքից հեռացավ անցյալ տարի, և հենց այդ ժամանակ նա պետք է մասնակցեր փառատոնի մեկնարկին և իր համար նախատեսված մրցանակ ստանար: Այսօր ես եմ ընդունելու նրա համար նախատեսված մրցանակը, և ինձ համար դա մեծ պատիվ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսերը, ով ասաց, որ ոչ միայն Լեհաստանը, այլև ամբողջ աշխարհն է ցավում մեծ ռեժիսորի մահվան համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և վստահ եմ, որ նա էլ նույնը կասեր»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ կինոնկարը Վայդայի վերջին ֆիլմն էր ու «Հետպատկերներ» անվան իմաստը ներկաները կհասկանան միայն այն դիտելուց հետո:

Հետպատերազմյան Լեհաստանում ապրող և ստեղծագործող հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Նա մեծ արվեստագետ է և ունիզմի տեսության համահեղինակ, ով հայտնի է դառնում երկրորդ աշխարհամարտից առաջ: Ուսանողները նրան ընդունում են որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանի ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունն այլ կարծիքի են: Ստշեմինսկին չի դավաճանում իր արվեստին և հրաժարվում է ենթարկվել կուսակցական հաստատություններին ինչի համար էլ ի վերոջ վտարվում է համալսարանից և նկարիչների միությունից: Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել իրենց ուսուցչին` հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան