Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն երկու երկրների ազգային մարզաձևերի զարգացման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին և իրանական ազգային՝ զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհսեն Մեհրալիզադեի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը քննարկել են իրանական ազգային փահլավանի մարզաձևում հայ մարզիկներին ընդգրկելու և այդ մարզաձևի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական, քաղաքական կամ մշակութային համագործակցությամբ, դրանք խոր արմատներ ունեն նաև սպորտի ոլորտում:

Մեհրալիզադեն ներկայացրել է փահլավանի մարզաձևի առանձնահատկությունները՝ դրա փիլիսոփայական և հոգեբանական մեծ ներուժը: «Փահլավանին նպաստում է մարզվողների ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, այլև նրանց դարձնում է առավել խոհուն, հանդուրժող և սերմանում բարություն ու ներողամտություն: Հնում փահլևանները համարվել են իմաստուններ, նրանց դիմել են տարբեր տարաձայնությունների լուծում տալու խնդրանքով»,- տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահը: Նա նաև ասել է, որ աշխարհի շուրջ 85 երկրում գործում են զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիաներ, և խնդրել է նախարարի աջակցությունը՝ մեր երկրում այդ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու հարցում:Նախարար Ռոստոմյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ազգային մարզաձևի՝ հայկական ավանդական կոխ ըմբշամարտի պահպանմանն ու զարգացմանը: «Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգով սահմանված դրույթները գտնվում են պետական հոգածության ներքո: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կոխի զարգացման համար, և այս տարի առաջին անգամ մենք անցկացնելու ենք կոխի ՀՀ առաջնություն: Կոխը մարզամշակութային արժեք է, և մենք պարտավոր ենք այն պահպանել ու փոխանցել ապագա սերունդներին»,- ասել է Ռոստոմյանը և ավելացրել, որ հենց այս տեսանկյունից պարզ և հասկանալի է իրանցի գործընկերների հոգատար վերաբերմունքն իրենց ազգային մարզաձևի նկատմամբ:

Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանում զուրխանե սպորտի և քոշտի փահլավանի ֆեդերացիա հիմնելուց և մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո իրանցի մասնագետները կայցելեն Հայաստան և կկազմակերպեն դասընթացներ հայ մասնագետների համար:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը