Վանաձորի երիտասարդների խնդիրները ներկայացված են «Ու՞ր ենք գնում» ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսնակ կինոռեժիսոր Գրիգոր Պողոսյանի «Ու՞ր ենք գնում» կինոնկարը ներառվել է «Ոսկե ծիրան»-ի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կինոնկարի ռեժիսորը:

«Սա իմ առաջին ֆիլմն է, ու ես հպարտ եմ, որ այն ներկայացվել է «Ոսկե ծիրան»-ին: Կինոժապավենը սոցիալ-քաղաքական, գեղարվեստավավերագրական է: Այն պատմում է Վանաձորի իրական դեմքի, դիմագծի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պողոսյանը:

Նա հավելեց, որ օրեր առաջ իրեն զանգահարել են այլ երկրից ու առաջարկել ֆիլմը ներկայացնել իրենց փառատոնին: Նա ընդգծեց, որ կարծում է, որ «Ոսկե ծիրան»-ը իր դերակատարությունն է ունեցել այդ հարցում:

«Այս կինոյում ներկայացրել եմ Վանաձորում ապրող երիտասարդների երազանքները, որոնք մեծամասամբ կապված են Երևանի հետ: Նշեմ, որ սա իմ դիպլոմային աշխատանքն է, որն իրականացրել եմ ընկերներիս օգնությամբ, սուղ միջոցներով, բայց մեծ ոգևորությամբ ու սիրով»,-եզրափակեց խոստումնալից ռեժիսորը:

«Ու՞ր ենք գնում»-ը խաղարկային վավերագրական կինոնկար է, որը պատմում է Վանաձորի երիտասարդների, հետարդյունաբերական ճգնաժամի, այդ քաղաքում ապրող ու ստեղծագործող արտիստների մասին:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան