«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում բրիտանական կինոյի շաբաթը կմեկնարկի «Հրե անվակառքեր» ֆիլմով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհուրդը հուլիսի 9-16-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացնում է Play UK բրիտանական կինոյի շաբաթը: Ցուցադրվելու են վերջին տարիներին նկարահանված բրիտանական փաստագրական ֆիլմերի ընտրանին և օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնի երեք կինոնկար: Կինոժապավենները հնարավոր կլինի դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, Սիրահարների այգում, «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում և Ազատության հրապարակում:

«Բրիտանական կինոյի շաբաթը բացվելու է օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնի «Հրե անվակառքեր» ֆիլմով: Մենք պատիվ ունենք այս տարի նրան հյուրընկալել որպես խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահի: Հադսոնը վարպետության դաս կանցկացնի հայ պրոֆեսիոնալ մասնագետների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Շոտլանդական ծագումով կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հյու Հադսոնը նկարահանել է «Ֆանխիո», «Հրե անվակառքեր», «Գրեյսթոուք. կապիկների տիրակալի` Տարզանի լեգենդը», «Մոլորված հրեշտակներ» և այլ մրցանակակիր ֆիլմեր: Նրա «Հրե անվակառքեր» կինոնկարն արժանացել է «Օսկար»-ի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ «Մոլորված հրեշտակներ»-ը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ»-ի:

Հայաստանում բրիտանական խորհրդի նախագահ Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ «Ոսկե ծիրան»-ը Հայաստանի մեծ մշակութային իրադարձություններից է, որը հայ արվեստասերներին հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային կինոարվեստի զարգացումներին և հրաշալի այցեքարտ է մեր երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու համար:

«Ցուցադրվող ֆիլմերը բազմաբովանդակ են, թեմաները` տարբեր: Անդրադարձ կա բնապահպանությանը, մարդու իրավունքներին: Ներկայացվելու են կինոնկարներ, որոնք քաջալերում են մարդկանց իրագործել իրենց նվիրական երազանքներն անգամ ծեր հասակում»,-ասաց Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ փառատոնային օրերին Հայաստանում է լինելու նաև բեմագրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող խորհրդատու Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթաց կվարի հայ պրոֆեսիոնալների համար և կխոսի ֆիլմ վաճառելու հմտությունների մասին:

Միլգրոմը 2012 թվականից աշխատում է Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հիմնադրամում, որպես բեմագիր-խորհրդատու: Մերիլինը ներգրավված է եղել Փիթեր Սթրիքլենդի «Բուրգունդիայի դուքսը», Քերոլ Մորլիի «Անկում», Սառա Գեվրոնի «Սուֆրաժիստուհին» և այլ կինոնկարների բեմագրերի մշակման աշխատանքներում:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր