Տիգրան Դավթյանը բավականին բարձր է գնահատում Հայաստանի ֆինանսական շուկաների զարգացածությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը բավականին բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանի ֆինանսական շուկաների զարգացածությունը, մանավանդ` բանկային համակարգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 6-ին «Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենը նշեց, որ ԵԱՏՄ ֆինանսական քաղաքականության ոլորտում կատարվող աշխատանքներից է հասանելիության ապահովումը: Նրա խոսքով` ԵԱՏՄ համաձայնագրում նշված է, որ պետք է խթանվի աշխատուժի, կապիտալի, ապրանքների ազատ շարժը, ինչի համար ներկայումս տարվում են աշխատանքներ ֆոնդային բրոքերների, դիլերների ազատ մուտքը մյուս շուկաներ խթանելու ուղղությամբ:

«Այն նշանակում է, որ հայկական բրոքերները առանց իրավաբանական անձանց գրանցման կամ լրացուցիչ լիցենզիա ստանալու կարող են աշխատել այլ շուկաներում: Հիմա աշխատանքներ են տարվում նաև արժեթղթերի թողարկումներն առանց լրացուցիչ գրանցման ապահովելու ուղղությամբ: Ֆինանսական շուկաների զարգացածության առումով Հայաստանը բավականին բարձր է ԵԱՏՄ անդամ երկրներից, նամանավանդ բանկային համակարգում: Իհարկե, այն պետք է օգտագործել ի շահ Հայաստանի տնտեսության, բայց դեռ շատ աշխատանք ունենք կատարելու այն ամբողջապես օգտագործելու համար»,- ասաց Դավթյանը` հավելելով, որ երկու տարում ապահովվել է հայկական բանկերից մեկի մուտքը ռուսական շուկա: Նրա տեղեկացմամբ` ներկայումս հայկական բանկը գործում է մոսկովյան բորսայում: Դավթյանը մանրամասնեց, որ համաձայնագրի շրջանակում բանկին տրվել է հնարավորություն առանց լրացուցիչ լիցենզիա ստանալու աշխատել Մոսկվայի ֆոնդային բորսայում:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում միասնական դրամային միավորի մասին խոսակցություններին՝ նշեց, որ դեռևս շատ շուտ է խոսել միասնական դրամային միավորի մասին:

«Միասնական արժույթ ներդնելը նշանակում է հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից: Հանձնաժողովում նման կտրուկ առաջարկներ չեն եղել, եղել է գաղափարը, որը երկրների կողմից մերժվել է՝ պատճառաբանելով, որ շատ շուտ է դրա մասին խոսելը: Նախնական ֆինանսական շուկան պետք է կառուցվի 2020 թվականին, միգուցե այդ ժամանակ մտածենք այդ ուղղությամբ: Այս պահին դրա շուրջ աշխատանքներ չեն տարվում»,- ասաց Դավթյանը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ