Քաղաքականություն

Բանակցություններում առաջընթացի համար համանախագահները նախ պետք է դրական միջավայր ապահովեն. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

Բանակցություններում առաջընթացի համար համանախագահները նախ պետք է դրական միջավայր ապահովեն. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մինչ այս պահը որևէ քայլով ցույց չի տվել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում պատրաստ է առաջընթացի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Համանախագահող երկրները նախ պետք է բանակցությունների համար դրական միջավայր ապահովեն: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարեցնի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և, ի վերջո, իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Խոսելով ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչինչ չի խանգարում կողմերի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրմանը: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը Եվրոպական Միության հետ, և դա ասվել է նաև նախագահ Սարգսյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր և գոնե հայկական կողմից չկան խոչընդոտներ այն ստորագրելու», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում