Տնտեսություն

«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը Հայաստանում համաժողով անցկացրեց

2 րոպեի ընթերցում

«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը Հայաստանում համաժողով անցկացրեց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը Հայաստանում իր երկրորդ համաժողովն է անցկացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովին քննարկվեցին Հայաստանի մակրոտնտեսական վիճակի վերլուծությունը, դրամավարկային քաղաքականությունը և գործակալության վարկանիշային գնահատականը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով` Հայաստանը «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության կողմից սուվերեն մակարդակով ստանում է վարկանիշեր, ինչը պետք է յուրաքանչյուր տարի պահպանվի:

«Դա է պատճառը, որ պարբերաբար համաժողովներ են իրականացվում վարկանիշային ընկերությունների կողմից: Դրա նպատակներից է հասկանալ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող դրամավարկային, մակրոտնտեսական, ֆինանսական զարգացումները: Այդ թվում նաև իրենց գործառույթները ներկայացնելով` գործակալությունը կարողանա նոր հաճախորդներ նեգրավել, ինչը երկուստեք շահավետ է»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ համաժողվն ունի ուսուցողական, ինչպես նաև փոխադարձ համաձայնությունների խորացման նպատակ:

«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովի կարծիքով` Երևանում երկրորդ անգամ անցկացվող համաժողովը կդառնա ավանդույթ: «Քննարկելու ենք Հայաստանի մակրոտնտեսակն վիճակը, բանկային համակարգը, մեր գործակալության վարկանիշային գնահատականը և այլն»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում