Քաղաքականություն

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Վիգենինը բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծել է համաձայնեցված ձևաչափերի միջոցով շարունակական ջանքերի կարևորությունը՝ նշելով, որ խորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ ունի քաղաքական կամքի արտահայտման հարցում: «Տարածաշրջանում հակամարտությունները շարունակում են մարդկային բարձր և անհանդուրժելի գին ունենալ: Ես մտադիր եմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք կարող օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը՝ նպաստելու շարունակվող պաշտոնական ջանքերին և խթան հանդիսանալու համապարփակ ու կայուն խաղաղության համար»,- ասել է Քրիստիան Վիգենինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում