Ալիևը համառորեն արհամարհում է իր ստանձնած պարտավորությունները. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ առանց որի բանակցություններում առաջընթաց չի կարող լինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ Վիեննայում հենց այդ մասին էինք խոսում, որովհետև երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանը չի կատարել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտականությունները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Փոխնախարարը նկատեց, որ խնդիրը ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ այն, որ նա կատարի ստանձնած պարտավորությունները: «Խնդիրն այն է, որ նա համառորեն արհամարհում է իր ստանձնած պարտավորությունները, գործում է հակառակ միջնորդների կոչերին, հորդորներին: Դա նաև պարտադրում է միջնորդներին գնահատական տալ այդ երկրի նկատմամբ», - ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում