Հայաստանի տարբեր մարզերում կհնչի ջազը. մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ մեկնարկում է երկշաբաթյա «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը հայերի հետ կապը, ինչպես նաեւ հայ-ամերիկյան համագործակցությունն ի ցույց դնելու նպատակով:

Արդեն երկրորդ տարին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները հնարավորություն կունենան վայելել ջազ համերգներ, ամերիկյան ֆիլմեր, ինչպես նաեւ միասին կկազմակերպեն գրքերի ընթերցանություն:

Երեւան, Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Մեղրի, Կապան, Գորիս եւ Սիսիան. ամերիկյան շրջագայությունը ընտրել է հենց այս կանգառները, որտեղ յուրօրինակ համերգներով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը: ԱՄՆ դեսպանատան հրավերով այս տարի Հայաստան է ժամանել ամերիկացի տաղանդավոր ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները ամուր են եւ տեւական, եւ այս շրջագայության ընթացքում հենց այս համագործակցությունն է ներկայացվելու մարդկանց:

«Մենք համատեղ մի շարք ծրագրեր ենք իրականացնում մշակույթի ոլորտում: Նպատակն է ցույց տալ Հայաստանի եւ Ամերիկայի մշակույթների նմանություններն ու ընդհանրությունները, ինչը շեշտադրում է հենց այս նախաձեռնությունը: Մեր ուշադրության կենտրոնում է ջազը՝ այդ ամերիկյան երաժշտարվեստը, որը սիրում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում, եւ ես կարծում եմ՝ հոյակապ է, որ այս երիտասարդ երաժիշտը՝ Մայքլ Մեյոն, Հայաստանում է եւ հնարավորություն ունի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ հանդես գալու: Այսպես շատ լավ կապ է ստեղծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպան Միլսը:

Մաքյլ Մեյոն առաջին անգամ է Հայաստանում, եւ արդեն իսկ հասցրել է տպավորվել տեսածով:

«Ծնվել եւ մեծացել եմ Կալիֆոռնիայում եւ հայ ընկերներ եմ ունեցել, այդ իսկ պատճառով ինձ միշտ հետաքրքիր է եղել գալ, տեսնել, թե ինչպիսին է Հայաստանը»,-ասաց ամերիկացի երաժիշտը եւ ելույթից հետո հանդես եկավ երաժշտական կատարմամբ:

Շրջագայությունը բացօթյա համերգով կմեկնարկի հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում