Քաղաքականություն

Իրանի մեջլիսի խոսնակը դեմ է արտահայտվել Իսրայելի ներգրավվածությանը ԼՂ հիմնախնդրում

1 րոպեի ընթերցում

Իրանի մեջլիսի խոսնակը դեմ է արտահայտվել Իսրայելի ներգրավվածությանը ԼՂ հիմնախնդրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բացասական հետևանքներ կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ Սեուլում ունեցած հանդիպման ժամանակ:

Լարիջանին ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:

Նա նշել է, որ Իրանը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, փոխադրումների և տրանսպորտի բնագավառներում՝ կոչ անելով արագացնել կողմերի միջև էլեկտրակայանի ու էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցում ձեռք բերված համաձայնությունների կիրառումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում