Քաղաքականություն

Լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի տնտեսությանը կտա անուղղելի վնասներ. Վիգեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի տնտեսությանը կտա անուղղելի վնասներ. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը նշեց, որ չի կարող լինել պարտերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որի դեպքում ԼՂ հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով:

«Կա ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնասներ իր տնտեսության և պետության համար: Գիտակցված գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Դա չի բացառում հնարավոր էսկալացիաներ, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները: Քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, նման որոշումներն ավելի հեշտ կարող են կայացվել: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլ ելք չկա: Այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել այն աստիճան, որ մենք հրաժարվենք մեր երկիրը, մեր անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ իրավիճակում կառուցելու հեռանկարից: Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանային այն իրողության մեջ, որը կա՝ պահելով երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում»,-ընդգծեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում