Քաղաքականություն

Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան եզրակացություն են կատարել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան եզրակացություն են կատարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերջերս անցկացրել է զորավարժություն, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտՄովսես Հակոբյանը:

«Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- ասաց Հակոբյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական լիազորությունը, որն էլ իր արձագանքը կտա:

Վերջում անդրադառնալով մամուլում՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին, ԳՇ պետն ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում