Life

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխայի համար սուրոգատ մայր են վարձել

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխայի համար սուրոգատ մայր են վարձել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեալիթի-շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վարձել են սուրոգատ մայր՝ երրորդ երեխա ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Telegraph-ը:

Զույգը որոշել է գնալ նման քայլի, երբ բժիշկը նախազգուշացրել է Քարդաշյանին ևս մեկ բարձր ռիսկայնություն ունեցող հղիության հարցում:

People Magazine-ը և E! News-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնում են, որ զույգը վարձել է սուրոգատ մի մոր՝ համաձայնվելով վճարել նրան ավելի քան 113 հազար ԱՄՆ դոլար իրենց երեխային ունենալու համար:

Հայտնի չէ, թե արդյոք սուրոգատն արդեն հղի է, թե ոչ: Քարդաշյանի ներկայացուցիչը հրաժարվել է այս հարցով որևէ մեկնաբանություն տալ:

Քիմն ու Քանյեն երկու երեխա ունեն՝ 2013 թվականին ծնված Նորթն ու 2015 թվականին ծնված Սեինթը: Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստաշոուի վերջին էպիզոդում խոսել է այն բարդությունների մասին, որ ունեցել է երկու հղիությունների ժամանակ: Նա հայտնել է Քանյեի հետ երրորդ երեխան ունենալու հարցում սուրոգատ մորը դիմելու մտադրության մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում