Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախ-Ադրբեջան շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել են դրա անհրաժեշտությունը: Եվրոպացի պատգամավորը համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարության մեջ նորություն չի տեսնում:

«Չեմ կարծում, որ այդտեղ շատ նորություն կա, առնվազն իրերի տեսանելի կողմում: Ադրբեջանական կողմը պահպանում է սպառնալիքի ներգործությունը և պարծենում է «սպանված թշնամիներով»: Նրանք մնում են իրենց այն տրամաբանությանը, որ պետք է ի ցույց դնել վնասելու ու կորուստներ պատճառելու կարողությունը: Ես համոզված եմ, որ շփման գծում հետաքննության մեխանիզմը շտապ պետք է ներդրվի: Ես հույս ունեմ, որ համանախագահները պնդում են դրա անհրաժեշտությունն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների ժամանակ»,-ասաց Ֆրանկ Էնգելը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա