Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի որակազրկումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային` Արթուր Ալեքսանյանի որակազրկման դեմ բողոքարկմամբ:

«Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր վրացի ըմբիշի հետ: Գոտեմարտի 5.16 վայրկյանին երկրպագուները վրդովմունք ապրեցին, ինչն, ի դեպ, տեղին էր: Երկրպագուների համար անընդունելի էր սխալ մրցավարությունը: Կողքից սկսեցին մոտենալ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին և հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, և քաշքշել: Արթուրը գորգից իջել է միայն մի պահ, ինչը, սակայն, արդեն խախտում է: Չնայած նա ոչ մեկին չի դիպել, չի անպատվել, և ամեն ինչ եղել է չափի սահմաններում: Այս միջադեպն Ալեքսանյանին միայն կոգևորի ավելի լավ արդյունքների ձգտելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ միջադեպի առիթով իրենք դիմել են միջազգային ֆեդերացիա. «Մեր ֆեդերացիան դիմել է UWW-ին, որպեսզի միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչն այդ հարցին լուծում տա»,-ասաց Բաղդադյանը:

Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում մրցել է վրացի մարզիկի հետ: Ալեքսանյանը մի պահ իջել է գորգից, որից հետո մրցավարը նրան պարտություն է գրանցել: Այնուհետև հայ մարզիկը որակազրկվել է:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը