Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում