Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը կոչ է անում Կատարի հետ վիզաների ազատականումը չդիտակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի համատեքստում

2 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանը կոչ է անում Կատարի հետ վիզաների ազատականումը չդիտակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի համատեքստում

ԵՐԵՎԱՆ,8ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հորդորում է Հայաստանի՝ Կատարի հետ վիզաների ազատականացումը չդիտարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություների, այդ թվում՝ 7 պետության ու Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման շուրջ:

Քոչարյանի խոսքով, Կատարի հետ վիզաների ազատականացումը կապված է զբոսաշրջության խթանման և ՀՀ կառավարության՝ տարբեր պետությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման քաղաքականության հետ, որը շարունակական է լինելու:«Կատարն այդ պետություններից մեկն է: Մոտ ժամանակներս կլինի ևս վեց պետություն, որոնց հետ վիզային ռեժիմի ազատականացում կսահմանենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացրել մուտքը,ինչը բերել է զբոսաշրջության զարգացման: Այս տեսակետից, որևէ խնդիր չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց փոխարտգործնախարարը:

Ընթացիկ տարվա հունիսի մեկին ՀՀ կառավարությունը հավանություն է տվելԿատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու նախագծին: Հայաստանի և Կատարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թիվը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում