Քաղաքականություն

Իրանը չի պլանավորում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումներ անցկացնել վնասված օբյեկտներում

1 րոպեի ընթերցում

Իրանը չի պլանավորում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումներ անցկացնել վնասված օբյեկտներում

Իրանը չի պլանավորում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսչական ստուգումներ անցկացնել վնասված միջուկային օբյեկտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն այս շաբաթ։

«Երկու հարցի պատասխանն է՝ ոչ։ Մենք հանդիպում չենք ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հետ (Ռաֆայել Գրոսիի հետ Շվեյցարիայում, որտեղ ընթանում էին ԱՄՆ-ի հետ բանակցությունները), մենք նաև պլաններ չունենք ԱԷՄԳ-ի կողմից տեսչական ստուգումներ անցկացնել վնասված միջուկային օբյեկտներում», - Բաղային ասել է ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է իրանական լրատվամիջոցների կողմից։

Դրա հետ մեկտեղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը մինչ այդ նշել էր, որ ԱԷՄԳ-ի մուտքի հնարավորությունը ռմբակոծությունների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ կախված կլինի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքներից։ ԱԷՄԳ-ն առաջվա պես մուտքի հնարավորություն ունի «Բուշեր» ատոմակայան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում