Քաղաքականություն

Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ

ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ եղավ, քան նրան ռմբակոծելը, և Վաշինգտոնն անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով կվերադառնա գործողությունների այդ մարտավարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 22-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Եթե ցանկանում եք իմանալ, ապա ես կարծում եմ, որ շրջափակումն ավելի գործուն էր, քան ռմբակոծությունները», - ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: «Եվ մենք պատրաստ ենք դա կրկին կազմակերպել, կասեի, 15 րոպեում», - նշել է Թրամփը:

Նա դիմել է Սպիտակ տանը ներկա ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին այն հարցով, թե կարելի է արդյոք իսկապես օպերատիվորեն վերականգնել շրջափակումը: «Նրանք (ԱՄՆ զինված ուժերը) պատրաստ են գործելու հենց հիմա, եթե անհրաժեշտ լինի», - պատասխանել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին: ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու այդ հակամարտությանը Մերձավոր Արևելքում: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հունիսի 21-22-ը Շվեյցարիայում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բարձր մակարդակի բանակցություններ: Կողմերի միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում