Քաղաքականություն

Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է կարգավորել Իսրայելի՝ Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերել չկամենալու շուրջ ստեղծված խնդիրը։

«Ես խնդիրների լուծման մասնագետ եմ, խնդիրները լուծում եմ շատ արագ, այդ թվում՝ Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու – խմբ.) հետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։

Հունիսի 22-ին ավելի վաղ Նեթանյահուն հերթական անգամ  հայտարարել է, որ Իսրայելն առայժմ մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ «Ես հաստատ համոզված եմ, որ մենք Լիբանանի հարավի անվտանգության գոտում կմնանք այնքան, որքան կպահանջվի երկրի հյուսիսի և բոլոր բնակիչների պաշտպանության համար», - նշել է Իսրայելի վարչապետը:

Թեհրանն, իր հերթին, պահանջում է, որ Իսրայելի զինված ուժերն առաջիկայում լքեն Լիբանանի տարածքը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին նշել է, որ ԱՄՆ-ի հետ զինադադարի համաձայնագիրը պետք է ներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում