Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի նախագահի «լավագույն բարեկամներից մեկն էե
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում է իր լավագույն բարեկամներից մեկը: «Ես Ձեզ համարում եմ իմ լավագույն բարեկամներից մեկըե,-ասել է Իրանի նախագահը Բելառուսի նախագահի հետ «դեմ առ դեմե բանակցությունների սկսվելուց հետո: Ըստ Ահմադինեժադի՝ Բելառուսի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը: «Մեր պետություններն ինքնուրույն են ու անկախ: Մենք բարեկամներ ենք ու լի ենք հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ: Համագործակցության համար սահմաններ չկան, եւ մենք խոչընդոտներ ու արգելքներ չենք տեսնում մեր գործակցության համարե,-ասել է Իրանի նախագահը: