Քաղաքականություն

Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը

1 րոպեի ընթերցում

Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 և հ. 56 տնատիրություններից մինչև հ. 152 և հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը Նորքի փողոց վերանվանելու մասին որոշման նախագծին։

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում