Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին. Անտոնիու Կոշտա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին. Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին արձանագրված արդյունքների համար։ Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունությունը, կայունությունը, և բարգավաճումն ամրապնդելու ձեր դերով։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին կառուցում են ավելի ուժեց կապեր մարդկանց միջև և նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Մեր ուժեղ համագործակցությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է Կոշտան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում