Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեժիբոյին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Բելգիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած ավելի քան երկու տասնամյակում երկկողմ միջպետական հարաբերությունները շարունակական զարգացում են ունեցել, սակայն, ըստ Նախագահի, ակնկալիքները շատ ավելին են այդ հարաբերություններն առավել խորացնելու և նոր բովանդակությամբ երկկողմ օրակարգը հարստացնելու առումով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական կապերի սերտացմանն ու բազմաբնույթ համագործակցության զարգացմանը:

Դեսպան Ռեժիբոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ, իրոք, անցած 25 տարիներին երկու երկրներն ունեցել են բարեկամական հարաբերություններ, և իր խնդիրն է դրանք պահպանել ու զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-բելգիական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը