Քաղցկեղը ախտորոշող բիոչիպերը ներմուծվելու են Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերությունում արտադրվող բիոչիպերի առաջին խմբաքանակը ներմուծվելու է Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ուռուցքաբան Սվյատոսլավ Զինովևը (Նիժնի Նովգորոդ):

«Այս փոքրիկ բիոչիպում կան հատուկ սպիտակուցներ, որոնք քաղցկեղը հայտնաբերելու դեպքում լուսավորվում են: Նմանատիպ սարք աշխարհում դեռևս չկա: Այդ է վկայում Ճապոնիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համաշխարհային ուռուցքաբանական կենտրոնների կարծիքը: Մենք հանդիպել ենք Առողջապահության նախարարի հետ և եկել այն եզրակացության, որ առաջին խմբաքանակը Հայաստանի ուռուցքաբանական կենտրոններ է ներմուծվելու անվճար»,- նշեց Զինովևը: Ուռուցքաբանի խոսքով` քաղցկեղի սկզբնական փուլում 1-2 օրվա ընթացքում արդեն իսկ կարող է ախտորոշվել հիվանդությունը:

«Այս բիոչիպը փոխարինում է հետազոտական լաբորատորիան: Բիոչիպի ճշգրտությունը կազմում է 95 տոկոս»,- նշեց Զինովևը:

Նիժնի Նովգորոդի «Բիոչիպ» գիտաարտադրական ընկերության ֆինանսական տնօրեն Դմիտրի Տաբունինի խոսքով` ժամանակակից աշխարհում մարդը հաճախ չի կարողանում հաղթահարել քաղցկեղը, քանզի նա չի սովորել ճիշտ և ժամանակին դա ախտորոշել:

«Հայաստանում գրեթե 50 տոկոսի մոտ քաղցկեղը հայտնաբերվում է 3-4 փուլում: Մեր ընկերությունը գտել է այդ խնդրի լուծման ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս շուտ ախտորոշել այդ հիվանդությունը»,- ասաց Տաբունինը:

Հայերեն

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters