Միջազգային

Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

1 րոպեի ընթերցում

Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից: «Չպետք Է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ Էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ G7-ի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող Է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել Է Գաբրիելը:

Դիվանագետը համոզմունք Է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի Է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում