#եկԱրցախ. Սերժ Թանկյանը կիսվել է Հայաստան ու Արցախ կատարած այցերի տպավորություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #եկԱրցախ ակցիային` կոչ անելով այցելել Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ինստագրամի իր էջում` կիսվելով այցի շրջանակում կատարած լուսանկարներով:

Կիսվելով Արցախի Հանրապետության սահմանին արված լուսանկարով` Թանկյանը նշել է. «Այս նշանն ասում է` Ազատ Արցախը ողջունում է ձեզ»:

Թանկյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ լուսանկար է հրապարակել ու գրել է. «Ես Էրիկ Նազարյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի հետ վերջին 10 օրն անցկացրեցի Հայաստանում և Արցախում: Կարոտում եմ ամեն պահը, որն ապրել ենք միասին, քանի որ դա մոգական էր, խելահեղ ու անհավատալի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր կոչին` դառնալու դիտորդներ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Մենք դեռ շատ աշխատանք ունենք այնտեղ անելու` ստանալու ժողովրդի այն տեսակը, որի մասին բոլորս երազում ենք»:

Our Justice Within Armenia group at Shushi's Ghazanchetsots Cathedral in Artsakh. @ericnazarian #atomegoyan @arsineek and I have spent the last 10 days between Armenia and Artsakh. I will miss every moment we spent together as it was magical, insane, and incredible. Thank you to all those who followed our call to become monitors for the Parliamentary Elections in Armenia. We still have a lot of work to do there to get the type of nation we all dream of, one day at a time. #justicewithinarmenia photo credit @sedagrigoryan

A post shared by Serj Tankian (@serjtankian) on Apr 7, 2017 at 5:36pm PDT

Նա նաև կիսվել է Արցախում ունեցած հանդիպումներով` նշելով, որ այնտեղ հանդիպել են հիասքանչ մարդկանց: «Ընտրություններից հետո ես ու ընկերներս մեկնեցինք Արցախ, որտեղ հրաշալի մարդկանց հանդիպեցինք. նաև այս 80-ամյա Դիվային, որն ազգագրական երգ երգեց և պարեց մեզ համար:Ես հավերժ կպահեմ այս հիշողությունները»,- ընդգծել է նա:

After helping to monitor elections in Armenia, myself and my friends from #justicewithinarmenia went to Artsakh where we met some of the most amazing people including this 80 year old Diva who sang and danced in the traditional way of the people living there. I will treasure the memories forever. #visitartsakh #artsakh photo credit @sedagrigoryan

A post shared by Serj Tankian (@serjtankian) on Apr 7, 2017 at 1:08pm PDT

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել