Ապրիլյան պատերազմի օրերին ռազմական բժիշկները պայքարել են յուրաքանչյուր զինվորի կյանքի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորները զինվորական հոսպիտալում ստացել են ինչպես բարձրորակ բուժում, այնպես էլ սեր և հոգատարություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

«Ապրիլյան դեպքերը կյանքում մոռանալ չի լինի, այդ ծանր օրերը մենք վերապրեցինք: Բոլոր վիրավորներին մեկ առ մեկ հիշում ենք, բոլոր դեպքերն էլ մեզ համար առանձնահատուկ էին: Վստահաբար կարող ենք ասել, որ բոլոր վիրավորներին առանձնահատուկ հոգատարության ու ուշադրության էինք արժանացնում, կարծես, մեր երեխաները լինեին»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հոսպիտալում անձնակազմը կազմակերպված ձևով, նվիրումով պայքարել է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար:

«Այնպիսի իրավիճակ էր, որ զգացմունքներին չպետք է տրվեինք: Մեր վիրավոր զինվորները ցուցաբերեցին աննախադեպ տոկոնություն: Նրանց շրջանում ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որը ևս նպաստեց շուտ ապաքինմանը: Նման վիրավորումների հետ մենք գործ ենք ունեցել նաև խաղաղ պայմաններում, սակայն ապրիլյան օրերին անբացատրելի իրավիճակ էր: Կարճ ժամանակում կարողացանք տղաներին ոտքի կանգնեցնել: Մեր երիտասարդների սխրագործությունների մասին վկայում են բազմաթիվ օրինակներ: Այսօրվա երիտասարդությունը նախկինում փնովվում էր, սակայն այդ օրերին շատերը համոզվեցին, որ այն դեռ անելու շատ բան ունի»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

Հայերեն English

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26