Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 140 երեխա

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին լույս աշխարհ եկած 141 երեխաների սեռական պատկանելությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ 71 տղա եւ 70 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 33 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 54 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 11 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Աղջիկ երեխաների թիվը տղաներին 2-ով գերազանցել է Մարտունու ծննդատանը, 1-ով՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 3-ով՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Գավառի ԲԿ-ում տղա երեխաներն ավելի են եղել 4-ով, Սեւանի ԲԿ-ում՝ 3-ով: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Սեւանի տարածաշրջանի ծնունդների թիվն առաջին անգամ գերազանցել է Գավառի տարածքի համայնքների ծնունդների ցուցանիշներին, այն էլ այդքան էական տարբերությամբ՝ 15-ով:

Իսկ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ Գեղարքունիքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները