Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների և Քրիստոնեադեմոկրատական միության իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցության ներքին քաղաքականության հարցերով խոսնակ Շթեֆան Մայերը հայտարարել է, որ իրենք չեն կարող հանդուրժել և ընդունել այս իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությանը (BND) հանձնել էր մի թղթածրար, որտեղ կային տեղեկություններ 300 անձի ու շուրջ 200 կառույցի մասին, որոնք իբր առնչություն ունեն Գերմանիայում գործող գյուլենականների հետ: Ներկայացված անունների շարքում է նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Ֆրանց Մյունթեֆերինգի կինը, ինչպես նաև թուրք-գերմանական խորհրդարանական խմբի նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Միշել Մյունթեֆերինգը:

Միշել Մյունթեֆերինգը ևս խնդրի առնչությամբ հայտարարություն է արել` ասելով, որ թուրքական կողմն անցնում է սահմանները:

Հայերեն

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով