Քաղաքականություն

Բելառուսում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Բելառուսում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մարտի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ժամանակ ԲՀ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը:

Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նախագահ Լուկաշենկոն դեսպան Խաչատրյանին մաղթեց հաջողություն՝ իր հետագա գործունեության ընթացքում:

Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում