Մշակույթ

Ճապոնացիներին՝ լավաշ թխելու, տարազների, Հայաստանի 10 պատմական քաղաքների մասին

1 րոպեի ընթերցում

Ճապոնացիներին՝ լավաշ թխելու, տարազների, Հայաստանի 10 պատմական քաղաքների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մշակույթի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ մարտի 2-ին և 3-ին Երևանում կայացած հանդիպման շրջանակում կազմակերպվել է լավաշ թխելու և այն հյուրասիրելու արարողություն, ցուցադրվել են հայկական տարազներ, ելույթ է ունեցել Ստվերների թատրոնը, ներկայացվել է «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հանդիպմանը քննարկվել են հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և հանրահռչակմանը վերաբերող, ինչպես նաև բնագավառի իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված խնդիրներ:

Ներկաներին ողջունել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում