Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել անօթեւաններին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել անօթեւաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց Է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթեւանները եւ տարածում փողոցներում: Ինչպես մարտի 1-ին հայտնել Է Il Messaggero թերթը, քահանայապետը հորդորել Է՝ կարիքավորներին չմերժել օգնության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բնավ դյուրին չԷ փորձել ուրիշի կոշիկները, որովհետեւ մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Կարելի Է ասել, որ մարդիկ նախընտրում են մտածել անձնական խնդիրների մասին՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարություններն ու տառապանքները: Հագնել ուրիշի կոշիկները՝ նշանակում Է կարողանալ ըմբռնել ու կարեկցել»,-հրատարակությունը հարցազրույցից մեջբերել Է քահանայապետի խոսքը:

Հռոմի պապը կարիքավորներին եւ անօթեւաններին կանոնավոր կերպով հրավիրում Է իր ճաշկերույթին ու պատարագներին, այդ թվում՝ իր ծննդյան օրը, դրանով իսկ ցույց տալով իր հատուկ վերաբերմունքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում