Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 4/49. «Չգտնված երիցուկներ» գիրքը ամենավաճառվածն է

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/49. «Չգտնված երիցուկներ» գիրքը ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր»հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորումէլուսանկարիչԷդգար Հարությունյանինոր գիրքը:«Չգտնված երիցուկներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որը մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Չորրորդ հորիզոնականում լուսանկարիչԷդգար Հարությունյանիառաջին՝«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և հինգերորդ տեղը զբաղեցրելՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ցանկ է վերադարձել բրազիլացի գրողՊաուլուԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»:Այն յոթերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

ՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451»-ըվարկանիշային աղյուսակում է և իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:

Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից գրողԷդգար Կոստանդյանի «Կուկու»վեպը: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 268
2 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 107
3 +1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 85
4 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 79
5 *

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 71
6 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 40
7 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 34
8 -5

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 33
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 33
10 Նոր

Էդգար Կոստանդյան

«Կուկու»

Վարդ Հրատ 31

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում