Օտարերկրացիները կկարողանան ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքը վճարել նաև անկանխիկ եղանակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ: «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիրը տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով՝ հանձնարարում եմ ՀՀ ոստիկանությանը մեկ շաբաթյա ժամկետում քննարկելով շահագրգիռ մարմինների հետ՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու որոշման նախագիծ»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ դրանովառաջակվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկների լրացման պահանջը սահմանային անցման կետերում:

Միաժամանակ, վարչապետը Ֆինանսների նախարարին հանձնարարեց քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:

Հայերեն English Русский