Մշակույթ

Կարեն Դուրգարյանն արտասահմանում հայ դասականների ստեղծագործություններն է հնչեցրել

2 րոպեի ընթերցում

Կարեն Դուրգարյանն արտասահմանում հայ դասականների ստեղծագործություններն է հնչեցրել

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրիժոր Կարեն Դուրգարյանը մեկ տարվա ընթացքում Հայաստանից դուրս ավելի քան 120 համերգային ծրագրով է հանդես եկել այնպիսի հեղինակավոր թատրոնների և նվագախմբերի հետ, ինչպիսիք են Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի օպերային թատրոնը, Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լայպցիգի օպերայի և բալետի թատրոնը, Մարինյան, Նովոսիբիրսկի թատրոնները և այլն:

Այս մասին Դուրգարյանը հայտնեց փետրվարի 8-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետ հանդիպմանը: «Արտասահմանում ունեցած ելույթների ժամանակ կատարել ենք նաև հայ դասականների ստեղծագործություններ, քանի որ հայ երաժշտությունը աշխարհում տարածելն ինձ համար շատ կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց դիրիժորը:

Խոսելով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական նվագախումբ ստեղծելու գաղափարի մասին` Դուրգարյանն ասաց, որ ինքը կողմ է յուրաքանչյուր նախագծի, որը ճանաչելի է դարձնում հայ երաժշտարվեստը:

«Պատրաստվում եմ հանդիպել Ռուզան Սիրունյանի հետ՝ բանակցելու նպատակով, քանի որ հնարավոր է, որ ես նույնպես մասնակցեմ այդ ծրագրին: Սակայն հստակ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դեռ ծանոթ չեմ պայմաններին»,-ասաց նա:

Կարեն Դուրգարյանը փետրվարի 11-ին մեկնում է Նովոսիբիրսկ, այնուհետև Մյունխեն համերգների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում