Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 6-10-ն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում փետրվարի 6-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский