Հասարակական

Հայաստանի և Արցախի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ ենԼոռու մարզի Հարթագյուղ,Արագածոտնի մարզիԶովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Նիգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները,Շիրակի մարզիԱշոցքի և Ամասիայիմիջհամայնքային ավտոճանապարհները ևԱբովյան-Ջրաբեր,Թալին-Արմավիր,Ողջի-Գտաշեն,Բերդ-Ճամբարակավտոճանապարհները:

Դժվարանցանելի ենԹլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ակունք, Շղարշիկ, Հացաշեն, Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր, Դաշտադեմ, Սորիկ, Միրաք, Շողակն, Լուսագյուղ, Սարալանջ, Ավշեն, Մելիքգյուղ, Սիփան, Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Գյումրի-Ամասիա, Անի Պեմզա-Գյումրի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու,Գեղարքունիքիմարզերում,Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր»ավտոճանապարհինտեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակիավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչովավտոմեքենաներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում