Հայաստան

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ արդարադատության նախարարությունից՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերին։

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ մի շարք իրավաբանական անձանց ներկայացուցիչներ ստացել են հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք ներկայանում են որպես «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներ։

Զանգերի ընթացքում վերջիններս հորդորում են հրապարակային ծանուցումները չտեղադրել azdarar.am կայքում՝ պնդելով, թե կայքում տեղադրված ծանուցումները չեն պահպանվում կամ ջնջվում են, ինչպես նաև, որ azdarar.am-ը պաշտոնական կայք չէ։

Տեղեկացնում ենք, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով»,– հայտարարում են գերատեսչությունից՝ հորդորելով վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չառաջնորդվել հեռախոսազանգերով կամ այլ ոչ պաշտոնական եղանակներով տրամադրվող չստուգված տեղեկություններով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում