Քաղաքականություն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

«Նոր ուժ» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Վանաձոր քաղաքում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քարոզարշավի շրջանակներում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը և կուսակցության ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, լուսանկարվել, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ բոլորին հորդորելով գնալ ընտրության և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։  

Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։

«Նոր ուժ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում