Թուրքիայի ռազմական ինքնաթիռները զանգվածաբար խախտել են Հունաստանի օդային սահմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Հունաստանի օդային տարածք զանգվածային ներխուժումներ իրականացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Էգեյան ծովի կենտրոնական և հարավային հատվածներում գրանցվել է խախտումների անսովոր բարձր ցուցանիշ` 138 խախտում:

Կատարվածը խստորեն դատապարտել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով Թուրքիայի գործողությունները որակել է որպես «կովբոյի վարքագիծ»: Նա նշել է, որ իրենք խաղաղություն են ցանկանում և կռիվ չեն փնտրում, սակայն չի լինի մի ինքնաթիռ, որի դիմացն իրենք չեն առնի:

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ հունական կողմը վերջնականապես հրաժարվեց Անկարային հանձնել ուղղաթիռով փախած ութ թուրք զինվորականներին:Պաշտոնական Անկարան նրանց մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Հայերեն English Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26