Հասարակական

Հայաստանը ֆանտաստիկ և հյուրընկալ երկիր է. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ֆանտաստիկ և հյուրընկալ երկիր է. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը զբոսաշրջության համար շատ հետաքրքիր, բայց այդ առումով թերագնահատած երկիր է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջպետական «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ մարդիկ Հայաստանի մասին քիչ բան գիտեն:

«Առաջին հերթին մենք առաջին ազգն ենք, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Մեր ազգը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, և մենք դրա ապացուցված փաստերն ունենք, որոնք հիմնված են պեղումների վրա։ Մենք 1000 տարով ավելի հին ենք, քան Քեոփսի բուրգը։ Այս փաստը պետք է հիշել։ Երևանը մոտ 2800 տարեկան է։ Այսինքն՝ 50 տարով ավելի հին, քան Հռոմը։ Մենք առհասարակ ֆանտաստիկ երկիր ունենք և շատ հյուրընկալ ենք։ Ես կառանձնացնեի ևս մի գիծ, որով առանձնանում է հայ ժողովուրդը։ Դա երախտագիտության զգացումն է»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձել է հունվարի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ստորագրված համաձայնագրին, որով ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում Հայաստան այցելել ներքին անձնագրերով: «Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում