ՄՈՍԿՎԱ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի հրաժեշտի համաշխարհային
հյուրախաղերն ապրիլի 20-ի համերգով կմեկնարկեն Կրեմլի պետական պալատում: Այդ
մասին «Ինտերýաքսե-ին հայտնել են Ռուսաստանի կողմից համերգի կազմակերպիչները՝
վկայակոչելով աշխարհահռչակ երգչի՝ ýրանսիական մամուլին արած պաշտոնական
հայտարարությունը: «Կարծում եմ, որ ավելի լավ է երկարաձգել հրաժեշտի
հյուրախաղերը, քան ընդմիջում անել, մանավանդ որ չափազանց դժվար է հանդիսատեսից
բաժանվելըե,-Ազնավուրի խոսքը մեջբերել է ակցիայի փիառ ծառայության
ներկայացուցչուհի Վիկտորյա Լեմյակինան:
Նա ասել է, որ արվեստագետն իր հետագա ծրագրերին վերաբերող հարցին
պատասխանել է. «Ծրագրեր կազմում են քսան տարեկանում, երբ ողջ կյանքն առջեւում
է: 82 տարեկան հասակում ես ավելի շուտ գործերս եմ կարգի բերում եւ մտածում, թե
էլի ինչ կարող եմ հասցնել անել ընթացիկ տարումե: