Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերով երգը, որը գրել Է իտալացի բարդ Ստեֆանո Պիկին, Սան Ռեմոյում կմասնակցի իտալական երգի փառատոնին, որը տեղի Է ունենալու Է 2017 թվականի մարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացա երաժշտության համար օգտագործել այսչափ խորը տեքստ, որը խաղաղության ու միավորման ուղերձ Է»,- լրագրողներին հայտարարել Է 42-ամյա երաժիշտը:

Պիկին պատմել Է, որ Ֆրանցիսկոս պապի՝ արդեն գոյություն ունեցող տեքստերի օգտագործմամբ երգ ստեղծելու գաղափարն իր գլխում ծագել Է դեռ երեք տարի առաջ: 2013 թվականին նա նամակով դիմել Է քահանայապետին, որում առաջարկել Է գրել ստեղծագործություն, որն ինքը բնութագրել Է որպես «փոփ-աղոթք»: Արդյունքում երգիչն ստացել Է Հռոմի պապի տեքստերն օգտագործելու Սուրբ աթոռի պաշտոնական թույլտվությունը: Այսպես հայտնվեց Ama e dimentica (Սիրիր եւ մոռացիր) կոմպոզիցիան, որը շուտով հեղինակի կողմից կկատարվի համաշխարհային ճանաչում ունեցող Սան Ռեմոյի երգի մրցույթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում