ՀՀ մշակույթի նախարարը Պողոս Հայթայանին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պողոս Հայթայանի մեծարման հանդիսությունը արվեստաբանի համար լի էր անակնկալներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ արվեստաբան Պողոս Հայթայանի մեծարման հանդիսությունը, որը նվիրված էր արվեստաբանի 80-ամյա հոբելյանին: Հանդիսությանը ներկա էին Պողոս Հայթայանի հարազատներն, ընկերները, ինչպես նաև արվեստաբաններ, կերպարվեստի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ավելորդ համարեց ևս մեկ անգամ ներկայացնել Պողոս Հայթայանի և մշակույթի մեջ ունեցած նրա ներդրման մասին: «Ամբողջ թանգարանի անունից շնորհակալություն եմ հայտնում, որ պարոն Հայթայանն այսօր մեզ հետ է: Միշտ ուրախ ենք Ձեզ տեսնելու»,- ասաց թանգարանի տնօրենը:

Արվեստաբանի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա համար պատրաստվել էին մի շարք անակնկալներ, որոնցից մեկն Աշոտ Հարությունյանի՝ մետաղից պատրաստված աշխատանքն էր: Վերջինս պատրաստելու գործընթացը կարճամետրաժ տեսահոլովակի տեսքով ներկայացվեց ներկաներին:

Պողոս Հայթայանը շոյված էր անակնկալներից, սակայն ամենից առավել նրան ուրախացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ իր համար անսպասելի այցելությունը:

Նախարարն իր խոսքում նշեց, որ ուրախ է շնորհավորել արվեստաբանի 80-ամյակը, ինչպես նաև, որ Պողոս Հայթայանը գեղարվեստի, կերպարվեստի և ընդհանուր արվեստի մասին ունեցած պատկերացումները կարողացավ ներկայացնել հանրությանը, ձևավորելով նրա պատկերացումները կյանքի մասին ընդհանրապես: Մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարը Պողոս Հայթայանին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում