Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սաների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի հիմնական բազայի դաշտերում կայացած հանդիպմանը ներկա էին բազմաթիվ պատանի ֆուտբոլիստներ տարբեր տարիքային խմբերից: Հենրիխ Մխիթարյանը հանդիպման մեկնարկին խոսեց իր անցած կարիերայի, այդ ընթացքում ունեցած դժվարությունների ու իր ունեցած մեծ երազանքի մասին:

«Այն, ինչ սովորել եմ «Փյունիկ»-ում խաղալու տարիներին, դարձրել է ինձ այն ֆուտբոլիստը, որն այժմ կամ: Մի կանգնեք ոչ մի բանի առաջ, եթե իսկապես սիրում եք ֆուտբոլն, ուրեմն շատ աշխատեք ինքներդ ձեզ վրա ու զարգացեք»,-ասաց Մխիթարյանը: Հանդիպման ավարտին Մխիթարյանը լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ:

Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և «Արսենալ»-ում, իտալական «Ռոմա»-ում, իսկ այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում